Ապրիլի 24-ին մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Ապրիլի 24-ին մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

 

«Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

 

Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն 2024 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01։00-ին»,- ասված է մետրոպոլիտենի տարածած գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում