Լատվիան արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակցի

Լատվիան արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակցի

Լատվիան որոշում է կայացրել արտաքսել Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակցի. այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը։

«Լատվիան արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակցի՝ կապված նրանց դիվանագիտական ​​կարգավիճակին հակասող գործունեության և Ուկրաինայում շարունակվող ռուսական ագրեսիայի հետ», – գրել է Ռինկևիչսը Twitter-ի իր գրառման մեջ։

Լատվիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ այս որոշումը համաձայնեցվել է Լիտվայի և Էստոնիայի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում