Նշվել են Ռուսաստանում ավիաթռիչքների համար ամենատարածված ուղղությունները
Տոմսերի ամրագրման ծառայության վերլուծաբանները հայտնել են Ռուսաստանում ավիաճանապարհորդությունների համար ամենատարածված ուղղությունները: Այդ մասին հաղորդել Է Տուտու.ռուն: 2021 թվականի առաջին եռամսյակում ամենաշատ թռիչքները պլանավորված են Մոսկվա-Սոչի, Մոսկվա-Սանկտ-Պետերբուրգ եւ Մոսկվա-Սիմֆերոպոլ ուղղություններով:
Նաեւ ճամփորդների կողմից պահանջված քաղաքների տասնյակի մեջ տեղ են գտել Կրասնոդարը, Միներալնիե Վոդին, Եկատերինբուրգը, Մախաչկալան, Դոնի Ռոստովը, Կալինինգրադը եւ Ուֆան: Այդ երթուղիների թվում, 2019 թվականին համավարակի սկսվելուց առաջ ընկած ժամանակաշրջանի համեմատությամբ, պակասել Է Մոսկվա-Դոնի Ռոստով ուղեւորների քանակը: Մայրաքաղաքից Կրասնոդար տոմսերի պահանջարկն աճել Է մոտավորապես տասը տոկոսով, մնացած բոլոր քաղաքները՝ մեկ երրորդով կամ ավելի, մասնավորապես, Կալինինգրադ, Սիմֆերոպոլ եւ Եկատերինբուրգ՝ 60-ից ավելի տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ