Մեծ Բրիտանիայում սպանել են երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին
Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանցից մեկը սպանվել է իր կալվածքի տարածքում, որը գտնվում է Անգլիայի հարավարևմտյան շրջանում:
Ինչպես հաղորդում է The Times պարբերականը, հյուրանոցների 83-ամյա սեփականատեր Ռիչարդ Սաթոնի դեմ հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 7-ին Դորսեթ կոմսության Ջիլինգհեմ քաղաքում գտնվող իր իսկ տանը:
Ոստիկանությունը, որը դեպքի վայր է ժամանել հարևաններից մեկի զանգից հետո, Սաթոնին հայտնաբերել են վիրավորված: Նրա մահն արձանագրվել է տեղի ժամանակով 21:15-ին:
Դանակով վիրավորում է ստացել նաև տանը գտնվող 60-ամյա կինը, որը, ենթադրաբար, գործարարի տիկինն է: Նրան ուղղաթիռով տեղափոխել են Բրիստոլի հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր:
Ոստիկանությունը հարձակման գործով 34-ամյա տղամարդու է ձերբակալել, որը զոհի ծանոթներից է: Հանցագործության շարժառիթները չեն նշվում, հետաքննությունը շարունակվում է։
Ռիչարդ Սաթոնի կարողությունը գնահատվում է 301 մլն ֆունտ ստերլինգ (415 մլն դոլար): Նա զբաղեցնում էր 435-րդ տեղը Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց ցանկում:
Կարծիքներ