ԼՂ-ում հաշվառված հղիները վաղվանից աջակցության փաթեթ կստանան. որտեղից և ինչպես է այն տրամադրվելու

ԼՂ-ում հաշվառված հղիները վաղվանից աջակցության փաթեթ կստանան. որտեղից և ինչպես է այն տրամադրվելու

ԼՂ-ում հաշվառված հղիներին առողջապահության, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունների համատեղ ծրագրի շրջանակներում օգոստոսի 24-ից (առավոտյան ժամը 10:00-ից մինչև 14:00) կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն:

Այս մասին հայտնում են ԼՂ առողջապահության նախարարությունից:

Նշված օգնությունը ստանալու համար խնդրում են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ԼՂ ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ, համապատասխան տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի մոտ:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տրանսպորտի բացակայության պատճառով շրջաններին դեռևս չի հասցվել նշված օգնությունը: Առաջկա օրերին կկազմակերպվի գործընթացը և շրջաններում հաշվառված հղիները աջակցությունը կստանան շրջանային բուժմիավորումից:

Կից ներկայացնում ենք փաթեթներում ներառված ապրանքների և հիգիենայի պարագաների ցանկը:

  • Ձեթ
  • Շաքարավազ
  • Բրինձ
  • Հնդկաձավար
  • Ոսպ
  • Հաճար
  • Մակարոնեղեն
  • Սպագետի
  • Թեյ
  • Շոգեխաշած տավարի միս
  • Անձեռոցիկ
  • Ատամի մածուկ
  • Օճառ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Տելեգրամում