Միշելը ադրբեջանական կողմին հայտնել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման սուր անհրաժեշտության մասին

Միշելը ադրբեջանական կողմին հայտնել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման սուր անհրաժեշտության մասին

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը կոչ է անում հնարավորինս շուտ երկխոսություն անցկացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչների միջև, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ։

Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նախագահ Միշելը ադրբեջանական կողմին հայտնել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման սուր անհրաժեշտության մասին՝ ի կատարումն Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան կարգադրության և հետագա էսկալացիան կանխելու նպատակով:

Եվրախորհրդի ղեկավարը բոլոր կողմերին կոչ է անում խուսափել հումանիտար հասանելիության հարցը քաղաքականացնելուց։ Նա կոչ է անում, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության համար նախատեսվող հանդիպումը կայանա որքան հնարավոր է շուտ:

Միշելը և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մշտական կապի մեջ են Երևանի, Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ՝ «իրավիճակի ապաշրջափակման տարբերակները քննարկելու համար»,- ասել է աղբյուրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում