Հանրապետության մի շարք մարզերում ձյուն է տեղում

Հանրապետության մի շարք մարզերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Գեղարքունիքի և Լոռու մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում բուք է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում