Մեր հերոսները զոհել են ամենաթանկը, ինչ էլ որ անենք մենք այս օրերին, շատ քիչ է․ Շիրակի մարզպետ

Մեր հերոսները զոհել են ամենաթանկը, ինչ էլ որ անենք մենք այս օրերին, շատ քիչ է․ Շիրակի մարզպետ

Շիրակի մարզային իշխանության ներկայացուցիչները, ուժային կառույցների ղեկավարներն ու զինվորականներն այսօր այցելել են «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմում, ինչպես նաև Արցախյան պատերազմներում հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

«Դեռ վեց տարի առաջ մեզանից յուրաքանչյուրը մտածում էր, որ սա մեծագույն արհավիրքն է, որը կարող էր լինել մեր ժամանակներում և այն կորուստները, որ ունեցանք, անդառնալի էին։ Քառօրյա պատերազմից հետո 44-օրյա պատերազմը եկավ խորացնելու այն վիշտը, այն անասելի ցավը, որն անվանում չունի անկախ տարեթվերից, որովհետև տարիները միայն տարեգրություն են, որոնք վերքերը որևէ կերպ չեն ամոքում։

Միայն մի բան է մեզ մխիթարում, որ և քառօրյա պատերազմի, և 44-օրյա պատերազմի զոհվածների ընտանիքներում կրկին մանկան ճիչ լսվեց։ Մեր զոհվածներից որոշ տղաներ բալիկներ ունեցան, մի շարք ընտանիքներում նրանց եղբայրները ծնվեցին։ Թերևս սա կյանքի շարունակականությունն է։ Մեզանից յուրաքանչյուրն այսօր պետք է կարողանա անել հնարավորը հայրենիքի համար, անել առավել քան»,-լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում