Քննարկվել է Երևան-Բեյրութ ուղիղ կանոնավոր չվերթների ավելացման կարևորությունը
Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարար Ալի Համիեին: Այս մասին տեղեկացնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը:
Քննարկվել են երկու մայրաքաղաքների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Ընդգծվել է երկու բարեկամ երկրների մայրաքաղաքները կապող ուղիղ կանոնավոր չվերթների ավելացման կարևորությունը՝ ինչպես միջպետական, այնպես էլ՝ միջմարդկային կապերի ամրապնդման առումով։
Կարծիքներ