Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կենդանիների համար
Ռուսաստանը հայտարարել է կենդանիների համար կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը գրանցելու մասին: Այս մասին չորեքշաբթի, մարտի 31-ին հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Կոնստանտին Սավենկովը, գրում է «Ինտերֆաքս» -ը:
Կենդանիների սորբացված ոչ ակտիվ պատվաստանյութը ստացել է «Կարնիվակ-Կով» անվանումը:
Կլինիկական փորձարկումներ են իրականացվել շների, կատուների, ջրաքիսների, աղվեսների և այլ կենդանիների վրա:
«Հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ պատվաստանյութն անվնաս է և ունի իմունոգեն բարձր ակտիվություն, քանի որ պատվաստված կենդանիների մոտ 100% դեպքերում կորոնավիրուսի հակամարմիններ են առաջացել», – ասել է Սավենկովը:
Կարծիքներ