ԱՄՆ-ը հետաձգում է Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկելը՝ լարվածությունից խուսափելու համար

ԱՄՆ-ը հետաձգում է Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկելը՝ լարվածությունից խուսափելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը 200 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստել Ուկրաինային, սակայն դադարեցրել է դրա առաքումը, չնայած Կիևի բազմաթիվ դիմումներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ըէ հղում անելով NBC հեռուստաալիքին։

 Վաշինգտոնը ցանկանում է հետաձգել օգնության ուղարկումը, որպեսզի փորձի դիվանագիտական ​​ճանապարհով նվազեցնել լարվածությունը Ուկրաինայի հետ կապված իրավիճակի շուրջ։ Աղբյուրներից մեկի համաձայն՝ ռազմական օգնության փաթեթի հաստատման փաստաթուղթը նախագահի սեղանին է արդեն երեք-չորս շաբաթ։

Միաժամանակ, լարվածության աճի դեպքում ամերիկյան իշխանությունները դիտարկում են Ուկրաինային ռազմական աջակցության ծավալների զգալի ավելացումը։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, օգնության փաթեթի կազմը դեռևս պարզ չէ, սակայն Կիևը կոչ է արել ամերիկյան իշխանություններին ուղարկել իրենց հակահրթիռային և հակատանկային հրթիռներ, ճնշելու էլեկտրոնային համակարգեր, ռադարներ, զինամթերք և բժշկական պարագաներ։ Սպիտակ տունը, Պետդեպարտամենտը և Պենտագոնը դեռ չեն արձագանքել այս տեղեկությունը հաստատելու ՏԱՍՍ-ի խնդրանքին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը դեկտեմբերի 7-ին տեսակապով բանակցություններ են վարել, զրույցը տևել է երկու ժամ։ Գերակշռող թեման Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն էր։ Ղեկավարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, կիբերանվտանգությունը և Իրանի միջուկային գործարքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում