Բլինկենը Իսրայելի արտգործնախարարի հետ քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ուրբաթ օրը Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ հարաբերությունները, պաղեստինա-իսրայելական կարգավորումը և Իրանի հետ կապված իրավիճակը։
«Նրանք քննարկել են մի շարք թեմաներ, այդ թվում՝ ԱՄՆ-իսրայելական երկկողմ հարաբերությունների կարևորությունը, պաղեստինա-իսրայելական խնդիրները և տարածաշրջանում զարգացումները, ինչպես, օրինակ, մեր ընդհանուր համոզմունքը, որ Իրանին չպետք է թույլ տրվի միջուկային զենք ձեռք բերել», - ասվում է զեկույցում:
Կարծիքներ