ՄԻՊ-ն անդրադարձել է սոցցանցերում եկեղեցականներին ուղղված վիրավորանքներին

ՄԻՊ-ն անդրադարձել է սոցցանցերում եկեղեցականներին ուղղված վիրավորանքներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սոցիալական ցանցերում արձանագրել է կոչեր, որոնք վերաբերում են Մայր Աթոռի տարածքում բողոքի ակցիաներ կազմակերպելուն:

«Այդ կոչերն ու գրառումներն ուղեկցվում են Հայ Առաքելական Եկեղեցու Հովվապետի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և այլ եկեղեցականներին ուղղված վիրավորանքներով, ատելություն պարունակող խոսքով ու անգամ բռնության կոչերով:

 

Վիրավորանքը, ատելության խոսքը կամ բռնության կոչերը չեն պաշտպանվում որևէ իրավունքով, այդ թվում՝ դրանք հակասում են կարծիքի արտահայտման ազատությանը: Դրանք թույլատրելի չեն նաև որևէ միջազգային պահանջով: Ուստի, այդպիսի մոտեցումները հակաիրավական են»,- նշել է ՄԻՊ-ը:

Արման Թաթոյանը արձանագրել է, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին ունի իր կանոնները, և դրանց հիման վրա են տեղի ունենում եկեղեցական արարողությունները, որոնց ազատ իրականացումը մեր պետությունը երաշխավորել է Սահմանադրությամբ ու օրենքներով:

«Մեր երկրում ցանկացած արարք պետք է հիմքում ունենա իրավունքի գերակայություն և միմյանց նկատմամբ հարգանք»- Ֆեյսբուքի էջում գրել է Թաթոյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում