Թաթուլ Ստեփանյանն ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Թաթուլ Ստեփանյանն ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Թաթուլ Ստեփանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Թաթուլ Ստեփանյանը Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2019թ. ապրիլի 13-ից:
Կարծիքներ