Ալֆրեդ Քոչարյանը հետևել է Դիլիջանի Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի վերանորոգման գործընթացին
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղեկալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան՝ ծանոթանալու շենքի վերականգման աշխատանքներին։
Նախարարի տեղակալին ներկայացվել է իրականացված աշխատանքը, առանձին հարցեր քննարկվել են նաև հեղինակային և տեխնիկական հսկողությունն իրականացնող մասնագետների հետ։
Մինչ հիմնանորոգման աշխատանքները պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված թանգարանի շենքը վթարային վիճակում էր։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով վերականգնման աշխատանքները սկսվել են 2022 թ․, կավարտվեն 2024 թ․։
ԿԳՄՍ նախարարության միջոցներով այժմ պատվիրված է նաև թանգարանի տարածքի բարեկարգման նախագիծը, որը կիրականացվի 2025 թ.:
Կարծիքներ