Ինչպե՞ս կարելի է լսողությամբ որոշել արյան բարձր ճնշումը

Ինչպե՞ս կարելի է լսողությամբ որոշել արյան բարձր ճնշումը

Արյան ճնշման բարձրացման դեպքում սրտի բաբախյունը հիվանդին սովորականից ավելի ուժեղ է թվում և զգացվում է ականջի ներսում: Այս մասին գրում է Daily Express բրիտանական թերթը՝ հղում անելով Ada բժշկական պորտալին:

«Որքան բարձր է արյան ճնշումը, այնքան ավելի նկատելի է մարդը զգում իր սրտի բաբախյունը», – բացատրում են փորձագետները:

Նշվում է, որ հիպերտոնիկ հիվանդները կարող են տառապել գլխացավից, գլխապտույտից, ինչպես նաև տեսողության խանգարում ունենալ: Սակայն, ըստ բժիշկների, այս բոլոր ախտանիշները ի հայտ են գալիս միայն այն ժամանակ, երբ արյան ճնշումը հասնում է շատ բարձր մակարդակի:

Բժիշկները նաև զգուշացրել են, որ կյանքին սպառնացող հիպերտոնիկ ճգնաժամի դեպքում կարող են առաջանալ ախտանիշեր, ինչպիսիք են կրծքավանդակի ուժեղ ցավը, գլխացավը, որն ուղեկցվում է ցրվածությամբ և տեսողության կտրուկ վատթարացմամբ: Երբեմն հիվանդները բողոքում են սրտխառնոցից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում