Նախագահի հրամանագրով գլխավոր դատախազին նոր դասային աստիճան է շնորհվել
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 137-րդ հոդվածը, «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը.
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Կարենի ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»։
Կարծիքներ