ՆԱՏՕ-ի ԽՎ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության խախտումը
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը դատապարտել է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության խախտումը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Լիսաբոնում ընդունված բանաձևում։
«Վեհաժողովը խստորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականության խախտման դեպքերը, այս երկրներում ապակայունացման, եվրաատլանտյան ինտեգրմանը խոչընդոտելու և էսկալացիա հրահրելու Ռուսաստանի փորձերը»,- ասված է բանաձևում:
ԽՎ-ի փաստաթուղթը կոչ է անում նաև Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների կառավարություններին եւ խորհրդարաններին ակտիվացնել Վրաստանի և Ուկրաինայի եվրաատլանտյան ինտեգրմանն ուղղված աջակցությունը:
Կարծիքներ