ԱՄՆ-ն միջուկային զենք ունեցող բոլոր երկրներին կոչ է արել փորձարկումների մորատորիում հայտարարել

ԱՄՆ-ն միջուկային զենք ունեցող բոլոր երկրներին կոչ է արել փորձարկումների մորատորիում հայտարարել

ԱՄՆ-ն կոչ է անում միջուկային զենք ունեցող բոլոր երկրներին մորատորիում հայտարարել դրանց փորձարկման համար։ Ինչպես հայտնում է  «ՌԻԱ Նովոստին», այս մասին  ՄԱԿ-ի ԳԱ նիստում հայտարարել է սպառազինությունների վերահսկման հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոննի Ջենքինսը։

«Մենք առաջինն ենք ստորագրել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրը 1996 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ն պահպանել է միջուկային պայթյունների փորձարկման ամբողջական մորատորիումը: Եվ ԱՄՆ-ն կոչ է անում միջուկային զենք ունեցող բոլոր երկրներին հայտարարել կամ պահպանել նման մորատորիում», - ասել է Ջենքինսը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում