Տղամարդը 32-ամյա կնոջը գումար է տվել, հետո պահանջել է վերադարձնել, բաժանվել ամուսնուց և կուրծքը նկարել, ուղարկել իրեն
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում օգոստոսի 25-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևանի բնակիչ 32-ամյա Ծ. Հ.-ի ահազանգի փաստով:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Կինը ոստիկանության Մալաթիայի բաժնում հայտնել է, որ իր ծանոթ Ալեքսանդր Չ.-ն իրեն որպես օգնություն գումարներ է տվել, իսկ որոշ ժամանակ անց գումարները հետ է պահանջել:
Ոստիկաններին Ծ. Հ.-ն հայտնել է, որ իր ծանոթը գումարները ոչ միայն հետ է պահանջում, այլև սպառնացել է, որ հաղորդագրությունները կհրապարակի և որպես օգնություն տված գումարներից բացի պահանջել է, որպեսզի նա ամուսնուց բաժանվի և իր կուրծքը նկարի, ուղարկի իրեն:
Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ալեքսանդր Չ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կարծիքներ