Հյուսիսային Կորեայի առաջնորդը վերջին 1 ամսում առաջին անգամ է երևացել հանրությանը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հունիսի 4-ին մասնակցել է Աշխատանքային կուսակցության ութերորդ գումարման կենտկոմի քաղբյուրոյի առաջին նիստին։ Այդ օրը նա առաջին անգամ է հայտնվել հանրության մեջ մայիսի 7-ից ի վեր։ Այդ օրը նա մայրաքաղաք Փհենյանում համերգի է մասնակցել։
Նիստի ժամանակ Կիմ Չեն Ինը դրական է գնահատել պետական նախագծերի զարգացումը, որոնք բախվում են բազմաթիվ մարտահրավերների ու սահմանափակումների։ Նա կոչ է արել հանդիպման մասնակիցներին խթանել պայքարը՝ ուղղված տնտեսության կայունացմանն ու բարելավմանը։
Կարծիքներ