ԱՄՆ-ում ինքնաթիռն օրինախախտ ուղևորի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել

ԱՄՆ-ում ինքնաթիռն օրինախախտ ուղևորի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել

Միացյալ Նահանգներում Delta ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նյու Մեքսիկո նահանգում այն բանից հետո, ինչ ուղևորներից մեկը փորձ է արել մտնել օդաչուների խցիկ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ականատեսները, ովքեր դեպքը տեսանկարահանել են, պատմել են, որ ուղևորը պահանջել է «կանգնեցնել ինքնաթիռը»:

Ալբուկերկեի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռի օրինախախտ ուղևորը ձերբակալվել է: Նրա ինքնությունը գաղտնի է պահվում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում