Թուրքական լիրան օր օրի արժեզրկման նոր ռեկորդ է սահմանում

Թուրքական լիրան օր օրի արժեզրկման նոր ռեկորդ է սահմանում

Թուրքիայում մայիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների 2-րդ փուլից հետո երկրի ազգային արժույթը՝ թուրքական լիրան, օր օրի արժեզրկվում է։

Այս մասին գրում է ermenihaber-ը:

Հունիսի 12-ի դրությամբ ամերիկյան 1 դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 23.66-ի, իսկ 1 եվրոյի փոխարժեքը՝ կազմել 25.40։

Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսի 3-ին տեղի էր ունեցել Թուրքիայի վերտնտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, որից հետո հրապարակվել էր կառավարության նոր կազմը։ Գանձապետարանի և ֆինանսների նախարար նշանակված Մեհմեթ Շիմշեքը հայտնել էր, որ Թուրքիան այլ տարբերակ չունի, քան ռացիոնալ հիմքին վերադառնալը, և առաջնահերթությունը տրվելու է մակրոֆինանսական կայունությանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում