Գերմանիայում Covid-ի տարածման հիմնական ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 300 դեպքը 100 հազարից

Գերմանիայում Covid-ի տարածման հիմնական ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 300 դեպքը 100 հազարից

Կորոնավիրուսի յոթնօրյա տարածումը Գերմանիայում համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 հազար մարդու հաշվով 300 դեպքը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Բեռլինի Ռոբերտ Կոխի վիրուսաբանության ինստիտուտը` Գերմանիայի Դաշնային Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայությամբ։

Երկուշաբթի  այս ցուցանիշը կազմել է 303։ Նախորդ օրը այն հասել է 289-ի, մեկ շաբաթ առաջ՝ 201,1-ի, իսկ մեկ ամիս առաջ՝ 68,7-ի։ Անցած մեկ օրվա ընթացքում Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 23 607-ով։ Երկրում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է 43 հիվանդ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում