Կումանը կհեռանա «Բարսելոնա»-ից հոկտեմբերին

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի Ռոլանդ Կումանը կհեռանա ակումբից:
Այս մասին գրում է Goal կայքը: «Բարսելոնա»-ի ղեկավարությունը անվանի մարզչին ներկայիս պաշտոնից հեռացնելու որոշում է կայացրել` դժգոհ լինելով նրա ղեկավարության ընթացքում թիմի գրանցած արդյունքներից: Նա ակումբից կհեռանա հոկտեմբերին` հավաքականների միջազգային հանդիպումների օրերին:
Ավելի վաղ լուրեր կային, որ Անդրեա Պիրլոն կարող է գլխավորել կատալոնական «Բարսելոնա»-ն: Բացի Պիրլոյից կատալոնական ակումբի ղեկավարությունը քննարկում է նաև տարբեր այլ մասնագետների թեկնածությունները ևս՝ ինչպես, օրինակ, «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Չավիի, Անտոնիո Կոնտեի թեկնածությունները:
Կարծիքներ