Կարեն Խաչանովը Դոհայի մրցաշարի քառորդ եզրափակչում է
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները Դոհայի մրցաշարում:
ATP Doha open-ի երկրորդ շրջանում Խաչանովն ուժերը չափեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էմիլ Ռուուսուվուորիի հետ: 1 ժամ 31 րոպե ձգված մրցախաղի արդյունքում նա հաղթեց 7:6 (7:4), 6:3 հաշվով: Դոհայի մրցաշարի քառորդ եզրափակիչում Խաչանովն կփորձի գերազանցել խորվաթ Մարին Չիլիչին:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 30-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում:
Կարծիքներ