Հրաձգության հանրապետական մրցման մրցանակակիրները պարգևատրվել են

Հրաձգության հանրապետական մրցման մրցանակակիրները պարգևատրվել են

ՀՀ պետական մարմինների շուրջ 400 աշխատակից մարտի 22-25-ը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնած հրաձգության հանրապետական մրցմանը: Այսօր ԿԳՄՍՆ-ում տեղի են ունեցել մարզական միջոցառման ամփոփումը և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը թիմային և անհատական մրցումներում լավագույն արդյունք գրանցած պետաշխատողներին պարգևատրել են գավաթներով, մեդալներով, հավաստագրերով, կանանց և տղամարդկանց անհատական պայքարում առաջին մրցանակակիրները ստացել են նաև օդամղիչ ատրճանակ և օդամղիչ հրացան:, Շնորհավորելով մրցանակակիրներին և մասնակիցներին՝ Վահրամ Դումանյանն ընդգծել է` սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը նախարարության առաջնահերթություններից է:  

«Ոգևորող է, որ պետական մարմինների շուրջ 400 աշխատակից մասնակցել է հրաձգության մրցմանը, և նրանց շարքում մեծ թիվ են կազմում կանայք: Հրաձգությունը մեզ համար խորհրդանշական և կարևոր մարզաձև է. յուրաքանչյուրը պետք է տիրապետի զենքի ճիշտ օգտագործման հմտություններին: Բնականաբար, բոլորս ցանկանում ենք, որ բոլոր կրակոցները հնչեն բացառապես հրաձգարաններում, սակայն անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինի հայրենիքի պաշտպանությանը: Շնորհակալ եմ և շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ եմ մաղթում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և վստահեցրել, որ նմանօրինակ մրցումները կրելու են շարունակական բնույթ: 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակից Անահիտ Ասատրյանը, որը կանանց անհատական պայքարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, նշել է, որ մրցումը խթանում է առողջ ապրելակերպը և բացահայտում անհատական կարողությունները. «Հրաձգությունն իմ սիրելի զբաղմունքներից է։ Կարելի է ասել՝ երազանքներիցս մեկն իրականություն դարձավ՝ հնարավորություն ունեցա մասնակցելու այսպիսի մրցման։ Ինձ համար իսկապես մեծ պատիվ է զբաղեցնել առաջին հորիզոնականը և բարձր պահել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի անունը»։ 

Պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցումների մրցանակակիրները.

Կանանց թիմային պայքար

ՀՀ պետական եկամուտների կոմիտե - 123 միավոր

Հայաստանի կենտրոնական բանկ - 97 միավոր

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն - 88 միավոր

Կանանց անհատական պայքար

Անահիտ Ասատրյան (ՀՀ պետական եկամուտների կոմիտե) - 45 միավոր

Արուսյակ Սարգսյան (Հայաստանի կենտրոնական բանկ) - 44 միավոր

Մերի Տոնոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն) - 44 միավոր

Տղամարդկանց թիմային պայքար

ՀՀ պետական եկամուտների կոմիտե - 127 միավոր

Հայաստանի կենտրոնական բանկ - 104 միավոր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն - 100 միավոր

Տղամարդկանց անհատական պայքար

Գրիգոր Գրիգորյան (ՀՀ Շիրակի մարզպետարան) - 47 միավոր

Արմեն Ավետիսյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) - 45 միավոր

Արման Գրիգորյան (ՀՀ պետական եկամուտների կոմիտե) - 44 միավոր

Այս տարի առաջին անգամ հրաձգության հանրապետական մրցմանը մասնակցել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, որոնց պայքարում մրցանակակիր են դարձել.

Կանանց թիմային պայքար

Շիրակի մարզ, Ախուրյան համայնք - 93 միավոր

Արագածոտնի մարզ, Ոսկեվազ համայնք - 73 միավոր

Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք - 64 միավոր

Կանանց անհատական պայքար

Մարինե Հովհաննիսյան (Վայոց ձորի մարզ, Գլաձոր համայնք) - 41 միավոր

Մերի Կարապետյան (Արագածոտնի մարզ, Ոսկեվազ համայնք) - 39 միավոր

Նաիրա Նահապետյան (Շիրակի մարզ, Ախուրյան համայնք) - 38 միավոր

Տղամարդկանց թիմային պայքար

ՀՀ Տավուշի մարզ, Կողբ համայնք - 105 միավոր

ՀՀ Տավուշի մարզ, Բերդ համայնք - 88 միավոր

ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք - 70 միավոր

Տղամարդկանց անհատական պայքար

Օնիկ Բալյան (ՀՀ Տավուշի մարզ, Բերդ համայնք) - 44 միավոր

Արթուր Գիվարգիզյան (ՀՀ Վայոց ձորի մարզ, Մալիշկա համայնք) - 41 միավոր

Գիգոլ Բարսեղյան (ՀՀ Տավուշի մարզ, Կողբ համայնք) - 36 միավոր 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում