Կամչատկայում 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
3,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի երկրամասում, հայտնում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
«Սեյսմիկ իրադարձության օջախը գտնվել է 20 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ուստ-Կամչատսկից 90 կմ հեռավորության վրա»,- ասվում է զեկույցում:
ԱԻՆ մարզային վարչությունից հայտնում են, որ ցնցումները բնակիչները չեն զգացել։ Զոհեր և ավերածություններ չկան։
Կարծիքներ