Ուրուգվայի լողափում հայտնաբերվել է 1,3 տոննա կոկաին

Ուրուգվայի լողափում հայտնաբերվել է 1,3 տոննա կոկաին

Ոստիկաններն ու Ուրուգվայի ռազմածովային ուժերը Սան Անտոնիո փոքրիկ առողջարանային քաղաքի լողափում հայտնաբերել են 1,3 տոննա կոկաին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է El Observador թերթը:

Երեքշաբթի օրը ոստիկանությունը ծովափին հայտնաբերել է շրջված նավ, որի մոտ եղել է մոտ մեկ տոննա ընդհանուր քաշով 40 պարկ կոկաին։ Ավելի ուշ իրավապահները նույն վայրում հայտնաբերել են ևս 15 պարկ թմրանյութ։

Ուրուգվայի իրավապահ մարմիններին դեռ չի հաջողվել պարզել, թե ում է պատկանում նավը։ Եվս 12 կգ կոկաին է հայտնաբերվել լողափի մոտ գտնվող տանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում