Պոչետինոն իր մերձավորներին հայտնել է, որ ամռանը կլքի ՊՍԺ-ն

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն իր մերձավորներին հայտնել է, որ ամռանը կլքի փարիզյան ակումբը։ Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ արգենտինացին դեռ մի քանի շաբաթ առաջ պատրաստ է եղել հեռանալ թիմից, սակայն փարիզցիների ղեկավարները ժամանակ չեն ունեցել նրան փոխարինող գտնելու։
Ըստ աղբյուրի՝ մարզիչը հնարավոր է տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ» և ցանկանում էր միանալ անգլիական ակումբին արդեն հունվարին: ՊՍԺ-ի նոր մարզչի գլխավոր թեկնածուն Զինեդին Զիդանն է։
49-ամյա Զիդանը առանց ակումբի է 2021 թվականի ամառվանից՝ Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո։
Կարծիքներ