Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 21-ին, ժամը 13:54-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում այրվում է անասնակեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կուտակած անասնակեր է այրվում:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:02-ին, մարվել՝ 17:36-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում