Շվեյցարիայում սկսվել է ուղեւորատար գնացքների երթեւեկությունը Ալպերում կառուցված նոր թունելով
Շվեյցարիայում ուղեւորատար գնացքների կանոնավոր երթեւեկությունը նոր ալպիական երկաթուղային Չեների թունելով (15,4 կմ) մեկնարկել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դա կարեւոր իրադարձություն է Շվեյցարիայում: Չեներիի շահագործումը սկսվել է՝ նշանավորելով «Ալպերով նոր երկաթուղգիծ» (NЕАТ) նախագծի ավարտը»,-նշել է նախարարությունը:
Իր հերթին «Շվեյցարական դաշնային երկաթգիծ» պետական ընկերությունը գնահատել է Չեներիով ուղեւորատար գնացքների կանոնավոր երթեւեկությունը որպես «եվրոպական շարժունության համար նոր դարաշրջանի սկիզբ»:
Կիրակի առաջին գնացքի ուղեորներին ողջունել է երկրի նախագահ Սիմանետ Սոմարուգի նախապես ձայնագրված ուղերձը, որը հայտարարել է, որ «հոգաչափ շնորհակալ է բնակչությանը», որը կյանքի է կոչել նախագծի իրագործումը:
Չեների թունելը բացվել է 2020 թվականի սեպտեմբերի 4-ին, սակայն դեկտեմբերի 13-ին ուղեւորատար հաղորդակցումն իրականացվել է թեստանին ռեժիմում: Նոր երթուղին հնարավորություն է ընձեռում կրճատել Լոզան-Լուգանո ճանապարհը 18 րոպեով, իսկ Ցյուրիխ-Միլան (Իտալիա) ճանապարհը՝ 23 րոպեով:
Ենթադրվում է, որ Չեներիով , որի շինարարությունը տեւել է 12 տարի եւ արժեցել 3.6 մլրդ ֆրանկ (ավելի քան 4 մլրդ դոլար), ամեն օր կկարողանան կատարել 170 բեռնափոխադրում եւ 180 ուղեւորափոխադրում գնացքով:
Կարծիքներ