Ավստրալիայում գաճաճ պոսսումին հաջողվել է փրկվել հրդեհներից
Ավստրալիայի Կենգուրու կղզում հայտնաբերվել են գաճաճ պոսսումներ, որոնք նախկինում անտառային հրդեհների պատճառով համարվել են ոչնչացված: Այս մասին հայտնում է The Guardian թերթը:
Կենդանիներն առաջին անգամ հայտնաբերվել են զանգվածային աղետից հետո, որը ոչնչացրել է նրանց բնակավայրերի մեծ մասը:
«Սա առաջին փաստագրված ապացույցն է այն բանի, որ տեսակը հրդեհից հետո պահպանվել է: Հրդեհն ընդգրկել է տեսակների տարածքի շուրջ 88% -ը, ուստի մենք իսկապես վստահ չէինք, թե ինչ հետևանքներ կարող էին ունենալ հրդեհները, բայց պարզ է, որ պոպուլյացիան շատ լուրջ տուժել է», – ասել է բնապահպան Փեթ Հոջենսը։
Նա ասում է, որ վայրի կատուներն այժմ ամենամեծ վտանգն են ներկայացնում պոսսումների համար:
Կարծիքներ