Հուսով եմ՝ այսպիսի սենացիոն ելույթն արժանի գնահատական կստանա. Արոնյանը՝ Հայաստանի թիմի ելույթի մասին

Հուսով եմ՝ այսպիսի սենացիոն ելույթն արժանի գնահատական կստանա. Արոնյանը՝ Հայաստանի թիմի ելույթի մասին

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Հայաստանի շախմատի հավաքականի Հնդկաստանում ընթացող օլիմպիադայում գրանցած արդյունքին.

«Ուզբեկստանի և Հնդկաստանի երկրորդ թիմի երիտասարդ շախմատիստները հիանալի ելույթներ ունեցան, բայց ինձ համար առանձնահատուկ էր Հայաստանի հավաքականի ելույթը: Նվաճել արծաթ և լինել այդքան մոտ ոսկուն՝ անհավական է, և ինձ հպարտություն է պարգևում: Հուսով եմ՝ այսպիսի սենացիոն ելույթն արժանի գնահատական կստանա»,- գրել է Արոնյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում