Մեր թիմն այսօր խաղաց գրագետ ֆուտբոլ, ուղղակի մենք պատրաստ չէինք. Եղիշե Մելիքյան
Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի «Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա» խաղից հետո տեղի է ունեցել գլխավոր ակումբի մարզիչ Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը։
«Հաշիվը չի համապատասխանում: Այսօր էլ 0:2-ի խաղ չէր, բայց սա մեզ մեծ փորձ տվեց: Հասկանում եմ, որ մենք ֆավորիտ չէինք, բայց արժանի էլ չէինք նման հաշվով պարտության: Շնորհակալ եմ տղաներին: Մեր թիմն այսօր խաղաց գրագետ ֆուտբոլ, ուղղակի մենք պատրաստ չէինք:
Մենք նաև VAR-ի փորձ չունեինք, արդեն դասեր կքաղենք: Ամեն ինչ չէ, որ կարող ենք խոսել, քանի որ մեր ներքին խոհանոցն է, բայց Փյունիկն ունի թիմային ոգի ու համոզված եմ, որ մենք ունենք ապագա ու պատրաստ կլինենք առաջիկա խաղերին ավելի լուրջ:
Մենք արդեն վերլուծել ենք Շերիֆին: Մեզ համար լուրջ թիմ է ու պետք է աշխատենք այնպես, որ մենք էլ իրենց համար լուրջ թիմ լինենք: Դժվար կլինի, բայց ռեալ է Շերիֆի դեմ պայքարել»,- ասուլիսի ժամանակ նշել է Մելիքյանը:
Կարծիքներ