Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կհամագործակցի տարաձայնությունների լուծման հարցում

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կհամագործակցի տարաձայնությունների լուծման հարցում

Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ժամանակ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կաշխատի Չինաստանի հետ տարաձայնությունները հարթելու համար։
«Մենք հուսով ենք, որ ամերիկյան կողմը իրական քայլեր կձեռնարկի՝ Բալիում հանդիպումից հետո երկու առաջնորդների ձեռք բերած կոնսենսուսի , ինչպես նաև բոլոր համապատասխան պարտավորությունների իրականացման համար, և կհամագործակցի չինական կողմի հետ՝ արդյունավետորեն լուծելու տարաձայնությունները», - ասել է Ցին Գանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում