ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է առանց լուրջ պատճառի չայցելել ՀՀ սահմանամերձ շրջաններ
Հայաստանում ամառային զբոսաշրջային սեզոնի մեկնարկի կապակցությամբ Երևանում ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել իր քաղաքացիներին ուղղված ավանդական հիշեցմամբ:
Այս անգամ այն նախորդներից փոքր-ինչ ավելի մեղմ տարբերակով է. ԱՄՆ դեսպանության աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին կոչ է արվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով առանց լուրջ պատճառի չայցելել ՀՀ սահմանամերձ շրջաններ:
Եթե նախորդ նախազգուշացման մեջ որոշ բնակավայրերի դեպքում արգելված էր անգամ հատել այդ շրջաններն, ապա այժմ ընդամենը խորհուրդ է տրվում այդ կետերում կանգառ չկատարել։
Կարծիքներ