Մոտոցիկլով Երևան ընթանալիս Չելենտանոյի կինը վթարի է ենթարկվել. տուժածը հոսպիտալացվել է

Մոտոցիկլով Երևան ընթանալիս Չելենտանոյի կինը վթարի է ենթարկվել. տուժածը հոսպիտալացվել է

Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի վարչական տարածքում, բախվել են մոտոցիկլն ու Lexus մակնիշի ավտոմեքենան:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ կին մոտոցիկլավարը տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Նախնական տեղեկություններով, մոտոցիկլավարը իտալացի է և եղել է իր ամուսնու հետ, որը նույնպես իտալացի է և եղել է մոտոցիկլով, միասին դեպի Երևան ընթանալիս են եղել, երբ տեղի է ունեցել բախումը:

Իտալացի մոտոցիկլավարը պատմել է, որ ինքը Չելենտանոն է և հիվանդանոց տեղափոխվածը իր կինն է:

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում  նյութեր են նախապատրաստվում:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի, մոտոցիկլավարի և վիրավորի ինքնությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում