Մաստակը` որպես կորոնավիրուսի դեմ պայքարի միջո՞ց

Մաստակը` որպես կորոնավիրուսի դեմ պայքարի միջո՞ց

Փենսիլվանիայի համալսարանի մասնագետներն աշխատում են հատուկ մաստակ ստեղծելու վրա, որը կարող է օգնել նվազեցնել COVID-19-ի տարածումը, հայտնում է «Աշխարհի շուրջը»:

Հետազոտողները նշում են, որ COVID-19 համավարակի դեմ պայքարի լավագույն միջոցը պատվաստումն է։ Սակայն հայտնի է, որ նույնիսկ պատվաստված մարդիկ կարող են փոխանցել վիրուսը։ Ուստի Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները հույս են հայտնել, որ իրենց մաստակը մարդկանց պարզ, էժան միջոց կտրամադրի՝ հետագայում պաթոգենի փոխանցման վտանգը նվազեցնելու համար:

Գիտնականներն ակնկալում են, որ մաստակը կչեզոքացնի թքի մեջ առկա վիրուսը: Այն ACE2 բուսական սպիտակուց է պարունակում, որը, ինչպես պարզվել է լաբորատոր հետազոտությունների արդյունքում, չեզոքացնում է SARS-CoV-2 վիրուսը։ Երբ հետազոտողները COVID-19-ով հիվանդների թքի նմուշները ենթարկել են մաստակի համար մշակված նյութի ազդեցությանը, վիրուսային ՌՆԹ-ի մակարդակը կտրուկ ընկել է մինչեւ նվազագույն մակարդակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում