ԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով առնվազն 70 մարդ է զոհվել
ԱՄՆ Կենտուկի նահանգում պտտահողմի հետևանքով առնվազն 70 մարդ է զոհվել։ Այս մասին հայտարարել է նահանգապետ Էնդի Բեշիրը, հայտնում է The Associated Press-ը։
«Ավելի վաղ առավոտյան մենք տվյալներ ունեինք 50 զոհի մասին, այժմ զոհերի թիվը հասել է 70-ի։ Զոհերի թիվը կարող է հասնել 100-ի»,- ասել է Բեշիրը։
Կենտուկիի նահանգապետը տորնադոն ամենաավերիչն է համարել նահանգի պատմության մեջ: Նախագահ Ջո Բայդենը տեղյակ է տեղի ունեցածի մասին և խոստացել է, որ տուժած նահանգները օգնություն կստանան:
Ընդհանուր առմամբ Կենտուկիում չորս տորնադո է տեղի ունեցել, դրանց պատճառով ավերածություններ են գրանցվել 15 շրջաններում: Տորնադոն ավերել է նահանգի մոմերի գործարանը, Իլինոյսի Amazon ձեռնարկությունը և Արկանզասի տարեցների խնամքի կենտրոնը։
Կարծիքներ