Հայաստանից Արցախ է ուղարկվում առաջին անհրաժեշտության սննդամթերքով բեռնված 19 բեռնատար
Հայաստանից Արցախ է ուղարկվում 19 բեռնատար՝ բեռնված առաջին անհրաժեշտության սննդամթերքով՝ ալյուր, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն և այլն:
400 տոննա հումանիտար օգնությունը կհասցվի մինչև Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար օգնությունը փոխանցել արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդին։
Կարծիքներ