ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է վագներականների՝ ՀՀ-ում գտնվելու մասին լուրերին

«Ո՞ւր են նկարներ, փաստեր, գուցե կա՞ն տեսանյութեր այն մասին, թե իբր «Վագներ»-ի զինյալները Հայաստանում են ու պատրաստվում են այդ երկրում հեղաշրջում անել»:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան Հայաստանում վագներականների ներկայության մասին լուրերի տարածման, հարց է հնչեցրել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ո՞ւր են ապացույցները: Ինչո՞ւ երեք հազար, միգուցե երեք կվադրիլիոն կամ մեկուկես հազար։ Հայաստանն այդքան էլ մեծ բնակչությամբ երկիր չէ, հաստատ կնկատեին, կտեսնեին, կիմանային: 3 հազարը փոքր թիվ չէ աննկատ մնալու համար: Զառանցանք է»,- ասել է նա։
Կարծիքներ