Ինչ է հայտնաբերվել երեկ Վանաձորից բերման ենթարկված քրեական մականունավորների մոտ, և ովքեր են նրանք
Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության կողմից Վանաձորում իրականացված մեծ թվով քրեական հեղինակությունների ու քրեական ենթամշակույթ կրողների հայտնաբերման շնորհիվ հայտնաբերվել են նաև զենք-զինամթերք, թմրամիջոցներ, գաղտնի փականով դանակներ և այլ կասկածելի իրեր։
Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ Ոստիկանության Բազումի և Տարոնի բաժիններ են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ 43-ամյա Հ. Փիլոյանը, 33-ամյա Գ. Օհանյանը, 38-ամյա Ա. Թաթուլյանը, 30-ամյա Գ. Ասատրյանը, 28-ամյա Դ. Աթաբեկյանը, 29-ամյա Ա. Աթաբեկյանը, 30-ամյա Ա. Գևորգյանը, 43-ամյա Կ. Հովհաննիսյանը, 28-ամյա Մ. Չավուշյանը, 23-ամյա Վ. Աֆիցերյանը, 42-ամյա Ա. Ավետիսյանը, 39-ամյա Վ. Դանիելյանը, 30-ամյա Ա. Սարգսյանը, 32-ամյա Ա. Գրիգորյանն ու 21-ամյա Ա. Դավոյանը։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից մի քանիսը ունեն մականուններ, որոնք քրեական ենթամշակույթ ունեցող մարդկանց մոտ հայտնի են «Սաբուլիչ», «Խոլոստոյ Կարեն», «Քոլագիրանցի Արտյոմիկ», «Նեգրի Հովո», «Ցեց», «Թիթեռ», «Տիզ», «Մորեխիկ», «Տառական» մականուններով։
Կարծիքներ