Հուլիսի 17-ին «NordStar» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը
Հուլիսի 17-ին «NordStar» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
«Հայտնում ենք, որ ս/թ․ հուլիսի 17-ին (ժամը՝ 10։00-ին) «NordStar» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը։
Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N94 և N85 տոմսարկղերից (հուլիսի 16-ին, սկսած ժամը՝ 13:00-ից)։
Տոմսերի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։
Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել ավիաընկերությանը»։
Կարծիքներ