Վրաստանի և Ռուսաստանի սահմանին երկրաշարժ է գրանցվել

Վրաստանի և Ռուսաստանի սահմանին երկրաշարժ է գրանցվել

Ռուսաստանի տարածքում՝ Վրաստանի հետ սահմանից 61 կմ հեռավորության վրա 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16:26-ին Ինգուշեթիայում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։ Զոհվածների ու ավերվածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել:

Ռուսաստանի տարածքն ամբողջությամբ բնութագրվում է որպես չափավոր սեյսմիկ, բացառությամբ ակտիվ գոտիներում գտնվող տարածքների։ Ռուսաստանի եվրոպական մասում  սեյսմիկությամբ առանձնանում են Մեծ Կովկասը և Նախակովկասը։

Սեյսմիկ առավել ակտիվ է համարվում Հյուսիսային Կովկասի արևելյան հատվածը՝  Դաղստանի, Չեչնիայի, Ինգուշեթիայի և Հյուսիսային Օսիայի տարածքները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում