Նախագահ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի կարդինալի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Բուենոս Այրեսի Մայր տաճարում հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի կարդինալ Խորխե Գարսիա Կուերվայի հետ: Այս մասին տեղեկացրին նախագահի աշխատակազմից:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հոգևոր-եկեղեցական կառույցների անաչառ դերակատարությունը հանրային համերաշխության ձևավորման և հասարակության բևեռացման չեզոքացման գործում:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջայց է կատարել Մայր տաճարում, ծանոթացել տաճարի պատմությանն ու մշակութային ժառանգությանը, եղել է Մայր տաճարի ներսում առանձնացված հայ առաքելական եկեղեցու սրահում:
Կարծիքներ