Ալեն Սիմոնյանի հետ միջադեպ չի եղել. «Ուրարտու»-ի տնօրինություն

Ալեն Սիմոնյանի հետ միջադեպ չի եղել.  «Ուրարտու»-ի տնօրինություն

Ալեն Սիմոնյանն այսօր չի եղել «Ուրարտու» խանութում, նա մեզ մոտ մի քանի օր առաջ է եղել, սակայն ոչ մի միջադեպ չի գրանցվել, քանի որ ԱԺ փոխխոսնակը եղել է դիմակով: Այս մասին այսօր, Freenews.am-ի հետ զրույցում ասաց «Ուրարտու» խանութների ցանցի տնօրեն Նորայր Դավիթավյանը՝ խոսելով Նարեկ Մալյանի գրառման մասին՝ ըստ որի Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից դիմակ չունենալու պատճառով: Զանգահարեցինq նաև Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութ, որտեղից մեզ ասացին, որ մոտ երկու ամիս առաջ Ալեն Սիմոնյանը մեքենայից իջել է և ցանկացել մտնել խանութ, աշխատակիցները նկատել են որ առանց դիմակ է, ինչի համար Աժ փոխխոսնակը ներողություն է խնդրել, մեքենայից վերցրել է այն և մտել խանութ, որևէ վիճաբանություն տեղի չի ունեցել և Նարեկ Մալյանի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նշենք, որ այսօր «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարի լույս, Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից դիմակ չունենալու պատճառով: ԱԺ փոխխոսնակը հարցրել է, թե իրեն տեղը չե՞ն բերում: Վաճառողը պատասխանել է՝ շատ լավ բերում են ու, կարծեմ, դիմակ կրելու պարտադրանքը իրենց քաղաքական ուժն է մոգոնել: Ալենը շարունակել է վիճաբանել, բայց խանութի աշխատակիցները դուրս են հրավիրել նրան, որովհետև խանութի ներսում առանց դիմակի վիճել չի կարելի»: