Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը տեղի ունեցավ, երբ իքս պահի որոշում կայացրինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից. Փաշինյան

Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը տեղի ունեցավ, երբ իքս պահի որոշում կայացրինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից. Փաշինյան

Հայաստանում շատ է քննարկվում այսպես կոչված «փոխադարձության սկզբունքը», որ Հայաստանը պետք է անի քայլեր, ինչ որ ուրիշներն են անում, և ուրիշները պետք է անեն քայլեր, ինչը Հայաստանն է անում: Կարծում եմ՝ այս տրամաբանությունը երբեք չի բերի իրադրության փոփոխության, և դա մենք տեսանք 2024 թվականին: Այդ մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» համաժողովին իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է շատ պարզ արձանագրել՝ երբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը: Հաջող ավարտը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ մենք իքս պահի որոշում կայացրինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից: Այսինքն՝ մենք տեսանք, որ կա մի իրավիճակ, որ խաղաղության համաձայնագրի տեքստը պինգպոնգով ավելի լավը դարձնելու որևէ պոտենցիալ այլևս չկա, և մեր առաջ եկավ ընտրություն՝ ի՞նչ անել. շարունակել փոխադարձության պինգպո՞նգը, թե՞, այնուամենայնիվ, գնալ այլ տրամաբանություն կառուցելու ճանապարհով, և մենք գնացինք այլ տրամաբանություն կառուցելու ճանապարհով:

Շատ պարզ հարց տվեցինք ինքներս մեզ, ասինքն՝ եթե պատկերացնենք, որ եթե այս իրավիճակով խաղաղության համաձայնագիրն այդ պահի դրությամբ համաձայնեցված վիճակով ստորագրված և վավերացված է, սա Հայաստանի համար պրոբլեմնե՞ր է ստեղծում, թե՞ լուծում է պրոբլեմները: Այսինքն՝ սրա ստորագրման և վավերացման արդյուքնում իրադրությունը կլինի ավելի լա՞վը, թե՞ ավելի վատը, և մենք տեսանք, որ իրականությունը կլինի ավելի լավը, և մենք կայացրինք որոշում, որ համաձայնում ենք այս տեքստին, որից հետո արդեն տեղի ունեցան հայտնի իրադարձությունները: Դա չի նշանակում, որ այդ տեքստը տեսականորեն չի կարող լինել ավելի լավը կամ զարգանալու տեղ չկար»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում