Յուվենտուսը և Ռեալը կմրցակցեն Միլանի հարձակվողի տրանսֆերի համար

Յուվենտուսը և Ռեալը կմրցակցեն Միլանի հարձակվողի տրանսֆերի համար

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաոն կարող է փոխել ակումբային գրանցումը:
 
TMW-ն հայտնում է, որ 21-ամյա պորտուգալացի հարձակվողը հայտնվել է «Յուվենտուսի» և «Ռեալի» հետաքրքրության ոլորտում: Թուրինյան ակումբում երիտասարդ պորտուգալացուն տեսնում են իդեալական փոխարինող Գոնսալո Իգուաինի համար, իսկ «Արքայական ակումբը» մտադիր է Լեաոյի օգնությամբ փոխարինել Լուկա Յովիչին:
 
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Ռաֆայելը Ա Սերիայում անցկացրել է 31 հանդիպում, խփել վեց գոլ և կատարել երեք գոլային փոխանցում: Խաղացողի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ, իսկ նրա ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում