Հայտնի է Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարների կազմը
Սեպտեմբերի 5-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը։
Իրֆան Պելյտոն կսպասարկի մեր ազգային ընտրանու հանդիպումը։ Նրան կօգնեն Սենադ Իբրիշիմբեգովիչը և Դավոր Բելյոն։ Խաղի չորրորդ մրցավարն է Ադմիր Սեհովիչը։ Բոլոր մրցավարները Բոսնիա և Հերցեգովինայից են:
Կարծիքներ